Առուշ Առուշանեանը մանտաթէն հրաժարելու որոշում կայացուցած է։ Ան յայտարարութիւն տարածած է կալանավայրէն․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընդգրկուած լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարուելու դիմում եմ ներկայացրել։
Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրէնսդիրում, այլեւ ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շէնացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել յանուն մեր համայնքի բարգաւաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրութեան։
Այս փուլում իմ հիմնական առաքելութիւնը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու յառաջընթացն ապահովելն է։
Ուզում եմ վստահեցնել, որ յառաջիկայ տարիներին աշխատելու եմ առաւել ջանասիրութեամբ ու եռանդով, որ ձեզնից իւրաքանչիւրը, ով իր վստահութեան քուէն տուել է յօգուտ մեր դաշինքի, համոզուի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիւ են ու հեռուն գնացող։
Ես եղել եւ մշտապէս մնալու եմ ժողովրդիս կողքին։
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանութիւնն ու երկրի արագընթաց զարգացումը։
Աստուած բոլորիս պահապան»։