image

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Արամ Մանուկյան» կենտրոնում հանդիպել է ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ Իշխան Սաղաթելյանը խոսել է Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի, տարվող կազմակերպական աշխատանքների և համազգային դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին։

Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և պարզաբանվել այդ հարցերում ՀՅԴ դիրքորոշումը։