44-օրեայ պատերազմին անյայտ կորսուած Իսահակ Սամուէլի Սիմոնեանի աճիւնը գտնուած է: Այս մասին կը տեղեկացնէ Վայոց Ձոր դիմատետրեան էջը:
«Յարգելի՛ հայրենակիցներ, յարգելի՛ Վայք քաղաքի բնակիչներ, սրտի խորը կսկիծով յայտնում ենք, որ 44-օրեայ պատերազմում անյայտ կորած՝ Իսահակ Սամուէլի Սիմոնեանի աճիւնը գտնուել է:
Հոգեհանգիստը տեղի կ'ունենայ 22.07.2021-ին Մալաթիայի Սուրբ Աստուածածին եկեղեցում, ժամը 17:30-ից մինչեւ 19:30-ը։
Յուղարկաւորութիւնը Յուլիսի 23-ին, ժամը 12:30-ին՝ Եռաբլուրում։
Իսահակը ծնուել է 1995-ին։ Հոկտեմբերի 9-ին մեկնել եւ մասնակցել է Ջրականում մղուող մարտերին։ Հոկտեմբերի 12-ից համարուել է անյայտ կորած։ Որոնողական աշխատանքների արդիւնքում Յուլիսի 18-ին գտել են աճիւնը։
Ցաւակցում ենք Իսահակ Սիմոնեանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին այս անդառնալի եւ խիստ անժամանակ կորստի համար:
Չափազանց ծանր եւ դժուար է ափսոսանքի, սփոփանքի խօսքեր գտնել երիտասարդ, կեանքի բերկրանքը լիարժէք չզգացած մարդու, առաւել եւս Հերոսի կորստի դէպքում:
Աստուած հոգիդ լուսաւորի Իսահակ ջան»,- գրուած է էջին մէջ: