image

Ես չեմ տեսներ խաղաղութիւն, ուղղակի չեմ տեսներ. Սերժ Սարգսեան

Ես չեմ տեսներ խաղաղութիւն, ուղղակի չեմ տեսներ. Սերժ Սարգսեան

Ես չեմ տեսներ խաղաղութիւն, ուղղակի չեմ տեսներ, իր գործով դատական նիստէն առաջ լրագրողներուն ըսած է 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը՝ պատասխանելով այն դիտարկման, որ Ատրպէյճանով ցորեն կը հասնի Հայաստան, մինչդեռ Ալիեւը Սեւանին ինչ-որ այլ անուն կու տայ:

Նշենք, որ իշխանութեան ներկայացուցիչները յայտնած են Ատրպէյճանի տարածքով Հայաստան ցորեն մտնելու մասին: 

«Այս պահին Ռուսաստանից դէպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդէն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դէպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կը ժամանի Հայաստան: Օգտուելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի եւ ռուս իմ գործընկերների այս ուղղութեամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձութիւնը մեծ նշանակութիւն ունի փոխվստահութեան ամրապնդման եւ խաղաղութեան օրակարգի առաջմղման  համար»,- «Արմէնփրէսի»ն յայտնած է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը: