image

Էլիզէի մէջ Ֆրանսայի առաջին տիկինը ընդունած է Աննա Յակոբեանը

Էլիզէի մէջ Ֆրանսայի առաջին տիկինը ընդունած է  Աննա Յակոբեանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը Էլիզեան պալատին մէջ հանդիպած է Պրիճիթ Մաքրոնի հետ։ Այս մասին Յակոբեան յայտնած է դիմատետրի իր էջին։

«Երէկ հիւրընկալուել էի Էլիզեան պալատում, սիրելի Պրիճիթ Մաքրոնի կողմից։ Ասացի` միայն պատկերացնել կարելի է, թէ այս չորս տարուայ ընթացքում դեռ որքան կը զարգանար Հայաստանը, եթէ չլիներ 2020 թուականի դաւադիր պատերազմը։ Այդ դէպքում Եւրոպան մեր տարածաշրջանում արդէն իսկ կունենար հզօր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դէմ Հայաստանի։ Բայց սա մի դժուար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել։ Մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, որոնք մեր կողքին կը լինեն այդ ընթացքում»,-ըսած է Աննա Յակոբեան:

Յիշեցնենք, որ Էմանուէլ եւ Պրիճիթ Մաքրոնները Հայաստան ժամանած էին 2018 թուականի հոկտեմբերին՝ Երեւանի մէջ Ֆրանքոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։