Այսօր՝ 17 Սեպտեմբերին, ԲՀԿ առաջնորդ՝ Գագիկ Ծառուկեան Factor.am-ի հետ զրոյցին, անդրադառնալով այն դիտարկման, որ ընտրութիւններէն յետոյ ինք յայտարարած էր, որ մինչեւ վերջ պիտի երթայ եւ պահանջէ կառավարութեան 100 տոկոս հրաժարականը նշեց,- «Այո, ես ասել եմ, որ մինչեւ վերջ գնալու եմ, մինչեւ վերջ գնացել եմ. ես մինչեւ վերջին պահն էլ իմ տեսակէտը, իմ պատկերացումը, ծրագիրը ներկայացրել եմ»:
Հարցին, թէ հիմա կը շարունակէ՞ պահանջել կառավարութեան հրաժարականը, ԲՀԿ առաջնորդը յստակ պատասխան չտուաւ՝ նշելով. «Հիմա այնպիսի ընդդիմութիւն կայ, աւելի արմատական ընդդիմութիւն են, որ իրենք էդ գործը մեզնից էլ ինչ կախուած է, մենք պատրաստ ենք ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ էն ընդդիմութիւնը, որ մենք ենք, իրենք աւելի ուժեղ ընդդիմութիւն են լինելու»:
Հարցին, թէ եթէ նման գործընթացներ ըլլան, ԲՀԿ-ն կը միանա՞յ, Ծառուկեան արձագանքեց. «ԲՀԿ-ն ոչ մէկին էլ չի միանայ: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղւում է, կառուցողական, ոչ թէ այսօր ինչ-որ... այսօր մենք էս երկրում ենք ապրում: Այսօր ցանկացած մարդ պէտք է կարողանայ իր հնարաւորութիւններն օգտագործի ի օգուտ իր երկրի, ժողովրդի: Ոչ թէ մի վատ բան լինի, ուրախանասյ: Այս երկրում ապրողը ուրախանում է տնտնեփսութեան հզօրացմամբ, պետութեան հզօրացմամբ»: