image

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ. Թաթոյեան

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ. Թաթոյեան

ՄԻՊ Արման Թաթոյեան ֆէյսպուքեան գրառմամբ կը տեղեկացնէ․ «Ֆրանսայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնաւորել եմ անվտանգութեան ապառազմականացուած գօտի ստեղծելու՝  ատրպէյճանական զինուած ծառայողներու հեռացման հրատապութիւնը եւ հիմքերը:

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսայի արտաքին գործերի նախարարութիւնում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տեւած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցոյց եմ տուել, որ պատերազմից անմիջապէս յետոյ ատրպէյճանական զինուած ծառայողները կատարում են Հայաստանի բնակչութեան իրաւունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ յայտնուել են Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի գիւղերի հարեւանութեամբ եւ Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներին:

Յատուկ անդրադարձել եմ Նոյեմբերի Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովուած չէ մարդկանց անվտանգութիւնը. ատրպէյճանական զինուած ծառայողները նշանառութեան ներքոյ են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ատրպէյճանական զինուած ծառայողների հեռացումն է մեր գիւղերի հարեւանութիւնից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ատրպէյճանական իշխանութիւնների հայատեացութեան ու թշնամանքի քաղաքականութիւնն է, որը ոչ միայն չի նուազել, այլ խորացել է:

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսեան ներխուժումներին:

Պէտք է լինի ապառազմականացուած [անվտանգութեան] գօտի:

Սա չի նշանակում, թէ այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ո՞ւմ տարածքն է: Դա կ'որոշուի հետագայում՝ առնուազն զուգահեռ սկսուած դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդիւնքում, բայց պէտք է ամէն ինչ անել մարդկանց նորմալ կեանքը, անվտանգութիւնը վերականգնելու համար:

Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

Փոխանցել եմ նաեւ հայ գերիների խոշտանգումների վերաբերեալ զեկոյցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապութիւնը եւ ատրպէյճանական իշխանութիւնների անօրինական արարքները:

Քննարկուել են այլ հարցեր եւս»: