Ատրպէյճանի իշխանութիւններու կողմէ Էթնիք զտումներու ենթարկուած Աւետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշէն, Մադաթաշէն եւ Սարգսաշէն գիւղերու գերեզմանոցները ոչնչացուած են:
Այս մասին յայտնած է Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամը:
«2025 թուականի մարտ ամսին հրապարակուած արբանեակային պատկերներից (03/02/2025 թ.) երեւում, որ նշուած գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացուել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը»,-ըսուած է յայտարարութեան մէջ: