ՀՀ պաշտպանության նախարարությունը 2020-ի սեպտեմբերի 27-ին հրապարակվեց պատերազմում զոհվածների առաջին ցուցակը: Զոհերի առաջին ցուցակում առաջինը կնոջ անուն էր՝ Հասմիկ Սմբատի Արզումանյան, ծնված 1985թ.-ին: Հասմիկ Արզումանյանը Սյունիքի մարզի Նորավան համայնքից էր՝ կրտսեր սերժանտ: Նա ՀՀ զինված ուժերում էր 2014 թվականից, հրամանատարական կազմի գնահատմամբ, ծառայության ընթացքում նա իրեն դրսևորել է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող: Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակել: