Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերութեան նախագահ Չի-ֆուն Չանին` ուղեկցութեամբ «Սինոփսիս Արմէնիա» ընկերութեան գործադիր տնօրէն Հովիկ Մուսայելեանի:
Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելեանն Ամենայեան Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերութեան նախագահին: Ապա պարոն Մուսայելեանը անդարդարձաւ «Սինոփսիս Արմէնիա» ընկերութեան կողմից կազմակերպած ամենամեայ մցանակաբաշխութեանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհւում տեղեկատուական տեխնոլոգեաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց` տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխութեան դափնեկիրը «Սինոփսիս» ընկերութեան նախագահ Չի-ֆուն Չանն է:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիւրերին, իր շնորահուորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-ֆուն Չանին` ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով եւ մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդիւնաւէտ գործունէութիւն ի նպաստ մարդկութեան բարօր ու ապահով կեանքի կերտման:
Իր հերթին Չի-ֆուն Չանը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար` ընդգծելով, որ մեծ պատիւ է լինել Հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնում:
Վերջում ներկաները փոխանակուեցին մտքերով` քննարկելով տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները: