image
Հրատապ լուրեր:

Ամարասի մէջ. Թշնամիին կողմէ կրակ եւ գիւղացիներու աշխատանքի խափանում

 Ամարասի մէջ. Թշնամիին կողմէ  կրակ  եւ  գիւղացիներու աշխատանքի խափանում

10 եւ 11 Դեկտեմբերին Սարուշէն համայնքի բնակիչները Ամարասի հովիտի իրենց պատկանող հողամասերուն մէջ գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ատրպէյճանցիները կրակ բացած են քարշակներու ուղղութեամբ։ Այս  մասին յայտնած են համայնքի դիմատետրեան էջով:

«Դեկտեմբերի 10-ի արձակուած կրակահերթերի պատճարով վնասուել է քարշիչներից մէկի կողային հայելին։

Այսօր դեկտեմբերի 11-ին նշուած տեղամասում նաեւ առաջ են եկել դէպի քարշակներին, ինչի հետեւանքով քարշիչներից  մէկը մնացել է դաշտում:  Բարեբախտաբար մարդկային կորուստներ եւ վիրաւորներ չկան»,- յայտնած են դիմատետրեան  էջով։