Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը Ստամբուլում օրերս այցելել է պոլսահայ նշանավոր մարզական գործիչ Նազար Հանչերի շիրիմին:
Բալքլըի ազգային գերեզմանատան մեջ Ռոբերտ Էմմիյանը ծաղիկներ է դրել այս տարվա մարտին 74 տարեկանում հանկարծամահ եղած Հանչերի գերեզմանին: Էմմիյանն ու Հանչերն ունեցել են մտերիմ հարաբերություններ, համագործակցել են մարզական ոլորտում, հայտնում է ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը:
Նազար Հանչերը