image

Նոր նպատակների մեկնարկ

Նոր նպատակների մեկնարկ

Օգոստոսը, թեեւ լինելով արձակուրդների ամիս, AMAA-ի ֆիսկալ տարվա սկիզբն է՝ մնալով որպես սոցիալ-կրթական, տնտեսական եւ այլ կարեւոր նախաձեռնությունների շրջան։ 

Օգոստոսը փաստեց, որ AMAA-ի համար ազդեցության կարեւորագույն ոլորտները շարունակում են գործել նույն խանդավառությամբ, ինչ աշխատանքային տարվա ընթացքում։ Մենք սկսեցինք կրթական նոր ծրագրեր, որովհետեւ հավատում ենք, որ ներդրում կատարելով որակյալ կրթություն ունենալու մեջ՝ ստեղծում ենք ապագայի ամուր հիմք։

Կարեւորելով մանկավարժների եւ սոցիալական աշխատողների շարունակական աճը՝ նախաձեռնեցինք մեր մասնագետների զարգացման ծրագրերը։ Աջակցելով եւ զորակցելով ուսուցիչներին եւ սոցիալական աշխատողներին՝ մենք ստեղծում ենք որակյալ սոցիալ-կրթական միջավայր։

AI ոլորտում FAST հիմնադրամի հետ համագործակցությունը, Բերդ ԱգրոՖեսթին մասնակցությունը, Տավուշ նախագծի միջոցով մարդկանց տնտեսապես հզորացնելու մեր ջանքերը նույնպես փաստեցին AMAA-ի համապարփակ գործունեության մասին։

Ամփոփելով ամառային շրջանը՝ մենք ոգեւորված ենք շարունակելու մեր առաքելությունը՝ զարգացնելով եւ ամրապնդելով համայնքների ներուժը։ 

Շնորհակալություն AMAA-ի տեսլականին հավատալու եւ աջակցելու համար։

Հասմիկ Կյուրեղյան
Կրթական ծրագրերի ղեկավար
AMAA Հայաստան