ԽՍՀՄ-ի առաջին երկաստիճան ջերմամիջուկային RDS-37 ռումբի ստեղծողներէն Կրիկորի Քլինիշովը Մոսկուայի մէջ ինքնասպան եղած է։
ИА Регнум-ը յայտնած է, որ 92-ամեայ ճարտարապետ-բնագէտի դին հարազատները յայտնաբերած են 17 յունիսին Քոսմոտամիանսկայա ափին գտնուող անոր բնակարանին մէջ:
Ենթադրաբար, տղամարդը սպասած է, որ հարազատները կարճ ժամանակով դուրս գան տունէն, հրաժեշտի գրութիւն թողած եւ ինքնասպան եղած է։
Ան ծնած է 1930 թուականի 30 հոկտեմբերին։ ֆիզիկամաթեմատիկական գիտութիւններու թեկնածու եւ Լենինեան մրցանակի դափնեկիր է (1962 թ․)։ Մասնակցած է RDS-37 երկաստիճան ջերմամիջուկային ռումբի ստեղծման՝ ատոր համար լիցք մշակելով։