Արեն Դեյիրմենջյան
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
Ամեն տարվա հուլիսին AMAA-ի հայաստանյան գրասենյակը հյուրընկալում է բազմաթիվ խմբերի եւ անհատների, ովքեր փափագում են լինել հայրենիքում:
Նրանց մեծ մասը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը՝ հայ ժողովրդին ծառայելու առաքելությամբ: Լինեն դրանք երեխաների ծրագրեր, բժշկական օգնություն, ֆիզիկական աշխատանք կամ հոգեւոր աջակցություն, մենք փորձում ենք այդ ծառայություններով կամրջել Հայաստանի տարբեր գլոբալ համայնքների միջեւ առկա բացը:
Այնուամենայնիվ, այն ինչ հասկացել ենք, կայանում է հետեւյալում. որքան ավելի ենք փորձում հավատալ, որ մենք ենք, որ ծառայում ենք ուրիշներին, իրականում մարդկանց մեծամասնությունը գալիս է այն համոզման, որ իրենք են, որ ուսուցման փորձառություն են անցել: Նրանցից շատերը մոտենում են մեզ՝ հարցնելով, թե ինչպես կարող են մշտապես տեղափոխվել Հայաստան եւ է՛լ ավելի լրացնել այդ բացը։
Քանի որ Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը փոխկապակցված են, նման ոգեշնչող պատմությունները մեզ հուսադրում են: Բոլորս ձգտում ենք այնպիսի հայրենիքի, որը գրավիչ է ընդունակ, աստվածասեր անհատների համար, ովքեր ցանկանում են ազդեցություն ունենալ, իսկ նպատակասլաց մարդիկ ունենում են մեծագույն ազդեցությունը:
Եկե՛ք շարունակենք կառուցել այդպիսի Հայաստան։
Արեն Դեյիրմենջյան
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն