image

Իրանի դէմ գործողութիւնները կրնան երկարիլ մինչեւ սեպտեմբեր

Իրանի դէմ գործողութիւնները կրնան երկարիլ մինչեւ սեպտեմբեր

ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում լրացուցիչ հետախուզական անձնակազմ և օդային պաշտպանության համակարգեր՝ Իրանի դեմ երկարաձգված գործողություններին աջակցելու համար, ինչը ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է զգալիորեն գերազանցել նախագահ Դոնալդ Թրամփի սկզբնական չորսշաբաթյա ժամանակացույցը՝ ձգվելով նույնիսկ մինչև սեպտեմբեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Standard-ը՝ հղում անելով POLITICO-ի կողմից ձեռք բերված ներքին փաստաթղթերին։

Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից խնդրել է ավելի շատ ռազմական հետախուզության սպաներ ուղարկել Տամպայի իր շտաբ՝ առնվազն 100 օրով, հավանաբար մինչև սեպտեմբեր, ինչը շաբաթ օրը պատերազմի սկսվելուց ի վեր հետախուզական անձնակազմի լրացուցիչ հավաքագրման առաջին հայտնի կոչն է։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ պատերազմի նախարարությունը նաև տարածաշրջան է ուղարկում ավելի շատ օդային պաշտպանություն, մասնավորապես՝ փոքր հակաօդային համակարգեր։

«Շտապ զորահավաքը ցույց է տալիս, թե ինչպես Թրամփի վարչակազմը լիովին պատրաստ չէր ավելի լայն պատերազմի, քննադատները այն նկարագրում են որպես «լիովին ad hoc գործողություն»։ Առնվազն վեց ամերիկացի զինվորներ զոհվել են Քուվեյթի նավահանգստում անօդաչու թռչող սարքի ակնհայտ հարվածից, ինչը հարցեր է առաջացնում ամրությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտը շտապում է օգնել ամերիկացիներին՝ լրացուցիչ անձնակազմ ուղարկելով Աթենք, քանի որ հազարավոր մարդիկ մնում են տարածաշրջանում»,-գրում է լրատվամիջոցը։