Օգոստոսը միշտ AMAA-ի կողմից կհիշվի` որպես մեր սիրելի Զավեն Խանջյանին հրաժեշտ տալու ամիս:
Երբ անթիվ նամակներ եկան մեր երկրի նախագահից, առաջնորդներից եւ հոգեւորականներից, մենք վերջապես հասկացանք նրա թողած ժառանգության ողջ խորությունը: Մարդիկ ակնածանքով են վերաբերվում Զավենի` ողջ կյանքի ընթացքում Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայությանը մատուցած ծառայությանը:
Մարդուն բարձրացնելու այդ առաքելությունը նրա պաշտոնավարման ընթացքում հուզեց հազարավոր կյանքեր, ներառյալ` իմը: Զավենը մեծ դեր խաղաց, որ տեղափոխվեմ Հայաստան, և հիմա անդրադառնում եմ, թե որքա՜ն օրհնված եմ եղել իմ կյանքի այս նոր շրջանում:
Այդ իմաստով Զավենն Աստծո գործն էր անում։ Նրան վստահված էր իրագործել Իր առաքելությունն աշխարհում:
...Եվ դա ավելի մեծ պատիվ է, քան բարձրաշխարհիկ ցանկացած գովաբանություն կամ նամակ:
Արէն Տէյիրմենճեան
AMAA-ի Հայաստանի մասնաճիւղի տնօրէն