Լիլիթ Պողոսյան
Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 7-ին՝ մանկավարժների ընտանիքում։ 1999 թվականին ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Յու․Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է ՄԱԱ-ի նահագահ, լրագրող Նարինե Մկրտչյանի վարպետության դասերին՝ միաժամանակ թղթակցելով «Ամբիոն» թերթին։ Ղարաբաղյան շարժմանն անդրադարձել է Իրանի «Ալիք» օրաթերթում՝ ականատեսի աչքերով ակնարկներով։2010-18 թթ․աշխատել է Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանում՝ իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ նաև կազմակերպիչ, իսկ 2017-2018 ուստարում կատարել է վարժարանի փոխտնօրենի պարտականությունները։
Այժմթղթակցում է Ստամբուլի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթին, ինչպես նաև«Հայկական ժամանակ» օրաթերթին՝ մասնավորապես անդրադառնալով Թուրքիայում ապրող հայաստանցի անկանոն միգրանտների խնդիրներին։ Լիլիթն ամուսնացած է, ունի երկու երեխա և ապրում է Ստամբուլում։