image
Հրատապ լուրեր:

Ըստ Hraparak.am-ին Փաշինեան գաղտնալսման համակարգ գնած է

 Ըստ  Hraparak.am-ին  Փաշինեան  գաղտնալսման համակարգ  գնած է

«Հրապարակ» թերթէն կը կարդանք՝ «Ներքին թշնամիների դէմ պայքարում Նիկոլ Փաշինեանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն տոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Փեկասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզութեան մէջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգութեանը: Մեքենականութիւնը պարզ է` սովորական գովազդային sms-յղում են ուղարկում տուեալ հեռախօսին, յղումը բացելուն պէս համակարգը «նստում» է հեռախօսին։ Ի դէպ, մէկ անձին «որսալու» արժէքը 10 հազար տոլարից աւելի է»։

 

Թերթը գրած է նաեւ, որ իշխանութիւնը նոր համակարգը ներմուծած է հիմնականին ընդդիմադիրներուն համար, սակայն թեկնածուները կ'ընտրուին Փաշինեանի ուղիղ ցուցմունքով: «Մենք տեղեկացանք, որ անկախ լրատուամիջոցներից մէկի խմբագրին եւս ներառել են այդ ցանցում»,- գրած է թերթը: