image
Հրատապ լուրեր:

Սյունիքում մոլորված զինծառայողը գտնվել է հայկական տարածքում՝ ողջ եւ առողջ

Սյունիքում մոլորված զինծառայողը գտնվել է հայկական տարածքում՝ ողջ եւ առողջ

Քիչ առաջ «Արեւելք»-ին հայտնի դարձավ, որ նախօրեին Սյունիքում մոլորված զինծառայող Մարտին Գյուլամբարյանը հայկական տարածքում է, գտնվել է ողջ եւ առողջ: 

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գյուլամբարյանը մարտական հենակետ մեքենայով սնունդ տանելիս վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել էր տեղանքում ու, ըստ ՊՆ-ի, մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

Նրա գտնվելու լուրը հաստատել է նաեւ Հայաստանի ՊՆ-ն: