image

Սա վարչական միջոցի չարաշահում է. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սա վարչական միջոցի չարաշահում է. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սա վարչական միջոցի չարաշահման հերթական ակնյայտ դրսեւորումն է, Փաշինեանի այցի պատճառով մեր հանդիպումը չեղարկուած է: Ըսուած է «Հայաստան» դաշինքի յայտարարութեան մէջ։

«Այսօր նախատեսուած էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանաւորուած Նիկոլ Փաշինեանի այսօրուայ այցով՝ համայնքապետարանը չի կարողանայ նախապէս պայմանաւորուած ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսուած վայրում։ Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնյայտ դրսեւորումն է։

Քանի որ մեր նպատակը հարիւրաւոր քաղաքացիների համար պատշաճ եւ արժանապատիւ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշուած վայրն ամենայարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկուող արհեստական սահմանափակումները։

Թալինի մեր հայրենակիցների հետ կը հանդիպենք առաջիկայ օրերին։

Հանդիպման յստակ օրուայ եւ վայրի մասին կը տեղեկացնենք լրացուցիչ»։