image

«Քորոնա»ի հետեւանքով նաեւ երիտասարդ զոհեր

«Քորոնա»ի հետեւանքով նաեւ  երիտասարդ  զոհեր

 Հայաստանի  մէջ «Քորոնա»ի  վիճակը կը շարունակէ մնալ մտահոգիչ։ 

 Կը նշուի նաեւ, որ «Քովիտ»ի հետեւանքով մահացածներու  շարքին է 18-ամեայ երիտասարդ մը։

  Իրավիճակին մասին   խօսած է ՀՀ Ա ՀՀ առողջապահութեան նախարար՝ Անահիտ Աւանեսեան, որ մասնաւորապէս ըսած է  «Ինչպէս մի քանի անգամ ահազանգել ենք՝ «Քորոնա» ժահրի «տելթա» շտամն աչքի է ընկնում վարակելիութեան աւելի մեծ աստիճանով, բայց, բացի դրանից, հիւանդութեան ընթացքն աւելի ծանր է»: 

 

«Նկատում ենք հիւանդութեան երիտասարդացում, նախորդ շաբաթուայ ընթացքում ես հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ՝ ծայրայեղ ծանր վիճակում գտնուող: Ցաւօք, նրանցից մէկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնւում է վերակենդանացման բաժանմունքում: Սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս առաջիկայում մեր վարքագիծը շատ աւելի կարգապահ դարձնենք»,-ըսաւ նախարարը:

 

Ան նաեւ տեղեկացուց, որ այս պահուն ծաւալուած մօտ 1600 մահճակալ կայ, որոնցմէ 1400-ը զբաղուած են: «Ծանր վիճակում է գտնւում 650 քաղաքացի, ծայրայեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին (սարքեր) միացուած է 51 քաղաքացի: Այս պահին մենք իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում (հիւանդանոց փոխադրել), հերթ չկայ, յընթացս ծաւալում ենք նոր մահճակալներ»,-յայտնեց նախարարը:

 

Աւանեսեան ներկայացուց նաեւ պատուաստումային իրավիճակը՝ նշելով, թէ այս պահուն իրականացուած է 293 955 պատուաստում, օրական ցուցանիշը կը մնայ 6200-ի սահմաններուն: «Նկատում ենք շատ մեծ հետաքրքրուածութիւն եւ հոսք, ինչը շատ ողջունելի է»,-նշեց նախարարը: