Սեպտեմբեր 11-ին տեղի ունեցած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայէպ Էրտողանի հեռախօսազրոյցը, կը հաղորդէ ՀՀ վարչապետի մամուլի ծառայութիւնը։
«Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին եւ տարածաշրջանային հարցերի:
Զրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան եւ կայունութեան ձեռքբերումը կը նպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգաւաճմանը:
Կողմերը նշել են, որ շարունակելու են դիւանագիտական ջանքերն այս ուղղութեամբ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: