Նոյնիսկ այս ճգնաժամային օրերուն իշխանութիւններուն սպասարկող օլիկարխները կը թալանեն մեր ժողովուրդը։ Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազոտութիւններու գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Գործող իշխանութիւնները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թոյլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակութիւնը, բանակը։
Թալանը շարունակւում է նաեւ հիմա․ պենզինի գինը հարեւան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մօտ՝ 520 դրամ, տիզելային վառելիքի գինը Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 500 դրամ։
Անյոյս է պետական մարմիններից ինչ որ բան պահանջել, նրանք կամ անգործութեան են մատնուած, կամ շարունակում են հարստանալ»: