image
Հրատապ լուրեր:

Մեկնարկած է Յիսուս Քրիստոսի կոթողային արձան-համալիրի կառուցման՚գործընթացը

Մեկնարկած է Յիսուս Քրիստոսի կոթողային արձան-համալիրի կառուցման՚գործընթացը

Մեկնարկած է Յիսուս Քրիստոսի կոթողային արձան - համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մեթր բարձրութեան վրայ։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Գագիկ Ծառուկեանը:

«Այս նախաձեռնութեան առաջին մասնակիցներն են մշակոյթի եւ արուեստի ճանաչուած գործիչները, որոնց է վերապահուել պատուաւոր առաքելութիւնը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ եւ իրենց ներկայութեամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժէքը։

Նրանք այն նոյն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։ Այսօր նոյն հաւատով ու նուիրումով նրանք իրենց քայլով միանում են նաեւ այս համազգային նախաձեռնութեանը՝ ապագայ սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի եւ ներքին համերաշխութեան ուղերձը։

Թող Աստուած պահապան լինի մեր հայրենիքին եւ ժողովրդին»,- գրած է ան։