image

Հայաստանի համար ռուսական կազի սակագինը՝ 2022-ին անփոփոխ

Հայաստանի համար ռուսական կազի սակագինը՝ 2022-ին անփոփոխ

Հայաստանի համար ռուսական կազի գինը 2022 թուականին անփոփոխ պիտի մնայ՝ կազմելով 165 տոլար 1000 խորանարդ մեթրի դիմաց: Այս մասին ըսած է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը:

«Ռուսական կազի գործող գինը սահմանին 2022 թուականին կը մնայ անփոփոխ: Ի հարկէ, կան հարցեր, որոնց շուրջ պէտք է պայմանաւորուել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներկապլոքի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում կազի քալորիականութեան հաշուառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն կազի սակագինը սահմանուած է եւ երկարացուած», ըսած է Մհեր Գրիգորեան: