image
Հրատապ լուրեր:

Դիմակաւորուած անձիք կը սպառնան գտնել Փաշինեանը, վարչապետն ալ կը սպառնայ «չոքեցնել» զանոնք

Դիմակաւորուած անձիք կը սպառնան գտնել Փաշինեանը, վարչապետն ալ կը սպառնայ «չոքեցնել»  զանոնք

Համացանցի մէջ տեսանիւթ հրապարակուած է, որուն մէջ դիմակաւորուած անձնիք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինեանի հասցէին սպառնալիքներ կը հնչեցնեն։ Անոնք նշած են, որ իրենք գիտեն, թէ Փաշինեանը որ փողոցներով կ՚անցնի եւ կը սպառնան գտնել անոր։ 

«Ու մենք սովորեալ ենք պղծում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը, դրան հետը Նիկոլ դու պատասխան ես տալու, մենք գիտում ենք դու շտեղով ես մանգեամ, վեր փողոցներով ես անցկենում, մենք քեզ ճարելու ենք Նիկոլ, դու սուկա ես, դու խաբեբայ ես, դու հոնց խաբալ ես Արցախի ժողովրդին, եկալս Արցախի, Ստեփանակերտի հրապարակում կանգնալ խաբալ, ասալ վեր Արցախը Հայաստան է։ Ասում ես Հայաստանը անկախ է, դու խաբում ես, Հայաստանը անկախ չի, դու Հայաստանն էլ ես ուզում յանձնես Ադրբեջանի կազմ»,- ըսած է տեսանիւթի անյայտ անձը։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը քարոզարշաւի ժամանակ արձագանգած է այս տեսանիւթին։ Փաշինեան իր հերթին սպառնացած է գտնել տեսանիւթի անձանց ու, իր խօսքով «չոքցնելու է» անոնց։

«Հլը էս փսլինքներին։ Մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են։ Գիտէք ինչու են մասկով, որովհետեւ հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք տակները լցրած, փախած, մեր զինուորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած, հլը այս փսլինքներին նայի։ Հանէք դուրս եկէք, տեսնեմ ովքեր էք, այ համբալներ։ Այս մասկեքը հատ-հատ քցելու եմ ու հատ-հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղերը,  չոքացնելու եմ ձեզ, գաք Հայաստանում մասկա, ավտոմատ, վիդէո անէք, տարածէք, հատ-հատ գտնելու եմ, հանէք մասկեքներդ, կամաւոր ներկայացէք»,-ըսած է Փաշինեանը։ 

Նիկոլ Փաշինեան առանց փաստեր ներկայացնելու յայտարարած է, որ տեսանիւթի անձիք Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներու, Սամուէլ Կարապետեանի, Գագիկ Ծառուկեանի կողմնակիցներն են։

«Էս Ռոբի, Սերժի, Տաշիրի, Ռոբի, Գագոյի փսլինքներն են։ Փաթեթով կզցնելու եմ ձեզ»,- ըսած է Փաշինեանը։