Ֆրանսիայում՝ Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում հուղարկավորել են Շառլ Ազնավուրի քրոջը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցին, որ մահացել է 102 տարեկանում՝ իր աշխարհահռչակ եղբորից 7 տարի հետո։ Ընտանեկան այդ դամբարանում է հուղարկավորված նաեւ նրա ամուսինը՝ ֆրանսահայ կոմպոզիտոր Ջորջ Կառվարենցը, ինչպես նաեւ՝ Շառլ Ազնավուրն ու նրանց ընտանիքի այլ անդամներ։
Հուղարկավորության արարողությունը կատարվել է ընտանիքի, մտերիմ ընկերների եւ հայ համայնքի անդամների ներկայությամբ, տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը: Լուսանկարներում երեւում է, որ Ազնավուրի ընտանիքից ներկա են եղել Ազնավուրի ավագ եւ կրտսեր դուստրերը, ավագ որդին։


Կրոնական արարողությանը ներկա է եղել նաեւ Ազնավուրների ընտանիքի մտերիմ բարեկամ, Մայր Աթոռի բարերար՝ Սարգիս Պետոյանը։

Լուսանկարները՝ Լիդիա Կասպարյանի (նշանավոր լուսանկարիչ, Ազնավուրի բազմաթիվ լուսանկարների հեղինակ Ռոժե Կասպարյանի դուստր)