ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ելնելով տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակից՝ ԱՄԷ իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։
ՀՀ դեսպանությունը շարունակում է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։