image

200 միլիոն տոլար երկաթուղագծին

200 միլիոն տոլար երկաթուղագծին

Հայաստանի կառավարութիւնը կը նախատեսէ վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղագիծի 45 քմ. հատուածը, որու համար պիտի ծախսէ մօտ 200 միլիոն տոլար, շաբաթ օր ԹԱՍՍ-ին ըսած է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեան։

«Փորձագէտների նախնական հաշուարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատուածների վերականգնման ցուցական արժէքը կը կազմի մօտ 200 միլիոն տոլար։ Երկաթուղային գծի երկարութիւնը Հայաստանի տարածքով կը կազմի մօտ 45 քմ, իսկ ճանապարհի ընդհանուր երկարութիւնը՝ մօտ 340 քմ», նշած է Գրիգորեան։