«Յաղթանակ» դաշինքը Վաղարշապատի մէջ պիտի վերցնէ աւագանիի մանթատը:
«10,000 մարդ մեզ վստահել է, չենք կարող հաշուի չնստել նրանց հետ»,-այս մասին մամլոյ ասուլիսի ժամանակ ըսած է դաշինքի առաջնորդ Սեւակ Խաչատրեանը։
Անդրադառնալով Հակափտածութեան կոմիտէի յարուցած վարոյթին՝ դաշինքի աջակիցներու եւ դաշինքի անդամներու դէմ՝ ընտրակաշառք տալ-ստանալու մեղադրանքով, Խաչատրեանը յայտնած է. «Մարդիկ կան, որոնց ես անձամբ չեմ ճանաչում, մեր համակիրներից էին։ Ինձ թւում է, եթէ մենք յաղթէինք՝ ամբողջ թիմով բանտում կը լինէինք»:
Խաչատրեանի խօսքով ուժայիններու գործողութիւնները «զաւեշտ» է: