«Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրն իրականացնում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է նպաստել ազգային ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը։
Աշոցքի բնակիչների նախնիները մոտ 200 տարի առաջ Արևմտյան Հայաստանից գաղթելով և հիմնադրելով բնակավայրը, իրենց տները կառուցել են ակունքների մոտ և անվանակոչել աղբյուրները։
Աշոցքից Ակոյենց Միշան պատմում է Ակոյենց աղբյուրի մասին.