image

Արցախէն Հայաստան տեղահանուած է 19 000 մարդ․ փոխվարչապետ

Արցախէն Հայաստան տեղահանուած է 19 000 մարդ․ փոխվարչապետ

19 հազար մարդ հատած է Կոռնիձորի անցակէտը։

Այս մասին ըսած է կառավարութեան ասուլիսի ժամանակ Կառավարութեան «Հումանիտար կենտրոն»-ի (Մարդասիրական կեդրոն) աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրեան:

Ան նշած է, որ նպատակ դրած են, որ Լեռնային Ղարաբաղէն ժամանող իւրաքանչիւր քաղաքացի վստահ ըլլայ, որ պիտի ունենայ կեցութեան անհրաժեշտ պայմաններ։

Խաչատրեան ըսած է, որ  արցախցիները Հայաստան տեղաւորելու հարցով նախապատրաստական աշխատանքներ եղած են, գոյքագրած են մարզերը գտնուող այն հիւրատնային եւ հիւրանոցային տեղերը, ուր մարդոց կրնան առաջին դիմումով առաջարկել կեցավայր, ինչպէս նաեւ կայ մանրամասն քարտէզ, թէ ուր պէտք է ուղղորդուին այն մարդիկ, որոնք կարիք ունին կեցավայրի․

«Մենք այս 3 օրուայ ընթացքում արդէն իսկ թուով 2,500-ը գերազանցող մարդկանց կենցավայրով ենք ապահովել։ Նրանցից շուրջ 1,000-ը տեղակայուած են Սիւնիքի տարբեր հիւրատներում եւ հիւրանոցներում, 500-ը՝ Վայքում, 500-ն էլ՝ Գեղարքունիքում։ Այս ժամերի ընթացքում շարունակում ենք նրանց կեցութեան վայրերով ապահովել նաեւ Տաւուշի մարզում»,- յայտնած է «Հումանիտար կենտրոն»-ի  ղեկավարը։