image
Հրատապ լուրեր:

Ընտրական յանցագործութիւններու մասնակից ուժերուն ընտրութիւններուն մասնակցելու արգելքին մասին առաջարկ հնչած է

Ընտրական յանցագործութիւններու մասնակից ուժերուն ընտրութիւններուն մասնակցելու  արգելքին  մասին  առաջարկ հնչած է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ միջնորդելով օրենսդրական փոփոխություններով արգելել ընտրական հանցագործությունների սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

«Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026-ի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- ասված է ՀԿԿ հաղորդագրության մեջ: