Ուկրաինայում, տեղի հայկական կառույցների տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր զոհված հայերի թիվն արդեն 11 է, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Լրատվամիջոցը նաեւ նշում է, որ օրերս Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ նրանց սնունդ եւ դեղորայք հասցնելով։
Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։
Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, նշելով, որ զոհերից երեքը զինվորականներ են:
Ուկրաինայում հայերի թիվը մինչեւ պատերազմը մոտ 350 հազար էր:
Հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4000 Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։
Մանրամասները՝ կայքում.