Նոյեմբեր 9-ի փաստաթուղթին մէջ չկայ կէտ, որ Ռուսիան ՀՀ-ի մէջ պէտք է որեւէ բան վերահսկէ։
Այս մասին յայտնած է Նիկոլ Փաշինեանը Միւնիխի եւ յարակից շրջաններու հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման ժամանակ։
«Ես նախկինում ասել եմ եւ էլի ուզում եմ կրկնեմ, եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտում չկայ որեւէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, չկայ էդպիսի բան, որ որեւէ այլ երկիր Հայաստանի Հանրապետութեան որեւէ տարածք վերահսկելու է եւ խօսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիանների մասին եւ դուք գիտէք նաեւ, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար մենք ստեղծել ենք եւ առաջարկել ենք «խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը։
Էն խօսոյթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, ինքը արդէն ազդանշան է, որ կան վտանգներ։
Ի՞նչպէս պէտք է դիմակայել այդ վտանգներին։
Առաջին հերթին դա միջազգային յարաբերութիւններում պէտք է կառավարել։ Որովհետեւ «խաղաղութեան խաչմերուկ»-ի ստեղծման պատճառներից մէկը, ո՞րն էր, որ Ադրբեջանը փորձում էր տպաւորութիւն ստեղծել, թէ մենք չենք ուզում ճանապարհ տանք որեւէ մէկին։
Այս ինչ խօսւումա դրա մասին, որ Ռուսաստանը պէտք է մեր տարածքում որեւէ բան վերահսկի, այդպիսի բան չկայ գրած, 9-րդ կէտում այդպիսի բան չկայ գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ յայտարարութեան այն մնացած կէտերը, ըստ էութեան, Ադրբեջանը եւ ՌԴ-ն ճղել, քցել են մի կողմ։
Էդ ո՞նց կարայ լինի, որ մնացած կէտերը չլինեն, էդ մի կէտը լինի։
9-րդ կէտի վրայ յղումը, արդէն էլ արդիական չի, որովհետեւ եւ ՌԴ-ն եւ Ադրբեջանը նախորդ կէտերով իրանց պարտաւորութիւնները ամբողջութեամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկայ»,-ըսած է Փաշինեանը։