Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը թյուրքագետ է, սովորել է Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Ստամբուլի արևելագիտական կենտրոններում: Զբաղվում է Մերձավոր Արևելքի և իսլամական հասարակությունների հետազոտություններով, պատմական գիտությունների թեկնածու է (Ph.D.)։
2017թ. Աշխատում է որպես հրավիրյալ վերլուծաբան ՀՀՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։ Նա հրավիրյալ դասախոս է Հայաստանի և ՌԴ մի շարք կրթական հաստատություններում։ Տևական ժամանակ աշխատել է որպես Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Հայկական ազգային-մշակութային ինքնավարության փոխնախագահ։
Վարուժան Գեղամյանը Մերձավոր արևելյան և կովկասյան հետազոտությունների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների։ Նրա սյունակները հայտնվել են Forbes-ում, Tert.am-ում և այլուր։