image

Այսօր Հայոց Եկեղեցում Բեթղեհեմի մանուկների հիշատակության օրն է, ովքեր նահատակվեցին հանուն Քրիստոսի

Այսօր Հայոց Եկեղեցում Բեթղեհեմի մանուկների հիշատակության օրն է,  ովքեր նահատակվեցին հանուն Քրիստոսի

Այսօր Հայոց Եկեղեցում Բեթղեհեմի մանուկների հիշատակության օրն է, ովքեր նահատակվեցին հանուն Քրիստոսի` Նրա հրաշափառ ծննդից անմիջապես հետո։ 

Փաստորեն այս անմեղ մանուկներն իրենց նահատակությամբ դարձան առաջին մարտիրոսները, որոնք շարականագրի խոսքերով «աղավնիների երամների նման երկինք թռան և դասվեցին երկնքի հրեշտակների հետ»։ 

Այժմ Աստված մեզանից նման նահատակություն չի պահանջում, բայց միշտ ցանկանում է տեսնել մեր իրական դարձի գալն ու հավիտենական կյանքի համար ճիգ ու ջանք գործադրելը։

Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան