Խաչիկ Տէր Ղուկասեան
Խաչիկ Տէր Ղուկասեան ծնած է Պէյրութ, ուր ստացած է իր երկրորդական ու համալսարանական ուսումը: 1987-ին հաստատուած է Արժանթին ուր վարած է ԱՐՄԵՆԻԱ թերթի խմբագրութիւնը: Շարունակելով համալսարանական ուսումը մասնագիտացած է միջազգային յարաբերութիւններու ոլորտին մէջ Մագիստրոսի տիտղոս ստանալով Արժանթինի ՖԼԱՔՍՕ (FLACSO/Argentina) հիմնարկէն և Տոքթորական աստիճան (PhD) Ֆլորիտա, ԱՄՆ, Մայամի Համալսարանէն (University of Miami, FL): Եղած է համալսարանի դասախօս և գիտաշխատող Արժանթինի Սան Անտրէս և Լանուսի Ազգային (պետական) Համալսարաններուն, և այցելու դասախօս Հայաստանի Ամերիկեան Համալսարանի մէջ: Հեղինակ է սպաներէն, հայերէն և անգլերէն մասնագիտական գիրքերու, գիրքի գլուխներու, ակադեմական ուսումնասիրութիւններու և հրապարակագրային յօդուածներու: 2017-էն ի անվճար արձակուրդի է աշխատանքային այլ ոլորտի անցած ըլլալու համար, սակայն կը մնայ Լանուսի Ազգային Համալսարանէն ներս Միջազգային Յարաբերութիւններու Տեսութեան և Պատմութեան ամպիոններու պատասխանատու: