image

Western Union-ի նախագահն ազգությամբ թուրք է. նա պարզաբանել է` ինչու է համակարգը հեռացել Հայաստանից

Western Union-ի նախագահն  ազգությամբ թուրք է. նա պարզաբանել է` ինչու է համակարգը հեռացել Հայաստանից

 Western Union-ի նախագահ Հիքմեթ Էրսեկը  ռուսական Ведомости-ին տված իր հարցազրույցում, լրագրողի հարցին՝ երբ դուք ընտրություն էիք կատարում Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև, ինչո՞ւ ընտրեցիք երկրորդը,  պատասխանել է. «Խնդիրը քաղաքական հարցերի և Լեռնային Ղարաբաղի մեջ է։ Երկու երկրների կենտրոնական բանկերը մեզ կանգնեցրին ընտրության առաջ. մենք կարող էինք գործունեությունը վերսկսել միայն այդ երկրներից մեկում։ Ես կուզեի, որ մենք կարողանայինք աշխատել նաև Հայաստանում, սակայն մենք պարտավոր չենք հարմարվել հանգամանքներին։ Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ գործունեություն կսկսեմ այնտեղ»։

Նշենք, որ Հիքմեթ Էրսեկը ազգությամբ թուրք է: Նա ծնվել է Ստամբուլում, իսկ  Western Union միջազգային վճարահաշվարկային համակարգի նախագահն է 2010 թվականից: