image

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ է նախատեսում

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ է նախատեսում

Վրաստանի հանրային հեռուստատեսության տեղեկատվական բաժնի նորանշանակ ղեկավար, քաղաքագետ Գեորգի Գվիմրաձեն հայտարարել է, որ հեռուստատեսությունում որոշ նորամուծություններ են նախատեսվում, որոնք նաեւ առնչվում են  երկրում ապրող ազգային փոքրամասնություններին: Գվիմրաձեն  Jnews–ի թղթակցին հայտնել է, որ իր համար բավականին լուրջ մարտահրավեր է լինել երկրի միակ հասարակական հեռուստատեսության տեղեկատվական բաժնի  ղեկավարը, սակայն պատրաստվում է արմատական փոփոխություններ իրականացնել այդ ոլորտում: