image

«Ոչ մի բան չունեմ ասելու...» Հայ բնորդուհին Ատրպէյճանի կողմէ «ահաբեկիչ» հռչակուած է

«Ոչ մի բան չունեմ ասելու...» Հայ բնորդուհին Ատրպէյճանի կողմէ «ահաբեկիչ» հռչակուած է

Տեսեր եմ ատրպէյճանական լրահոսի մէջ իմ նկարները, իմ մասին գրուածները։ Ոչ մէկ բան ունիմ ըսելու, ինծի համար այդ ամէնը ոչինչ կը նշանակէ, Aysor.am-ի հետ զրոյցին ըսած է «Կուչիի» հայ մոտել Արմինէ Յարութիւնեանը։

«Անցած տարի էլ, այս տարի էլ մասնակցել եմ ՈՄԱ-ի 10-օրեայ վարժանքներին։ Ոչ մի բան չեմ պատրաստւում անել՝ նոյնիսկ միջազգային ասպարէզում։ Չեմ ուզում դրան անդրադառնալ։ Այդ ամէնն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Չեմ կարող այլեւս ոչ մի բան ասել», -ըսած է ան։

Նշենք, որ «Ողջ մնալու արուեստը» (ՈՄԱ) կազմակերպութիւնը դիմատետրի իր էջին յայտարարութիւն տարածած է՝ յայտնելով, որ Ատրպէյճանը ահաբեկիչ հռչակած է մոտել Արմինէ Յարութիւնեանը եւ մետիա տիրոյթի մէջ կը տարածէ հայ մոտելի լուսանկարները: