image
Հրատապ լուրեր:

Սուքիասյանները հաստատում են. «Հայէկոնոմբանկը» պատրաստվում է ձեռք բերել «ԲՏԱ» բանկը

Սուքիասյանները հաստատում են. «Հայէկոնոմբանկը» պատրաստվում է ձեռք բերել «ԲՏԱ» բանկը

«Հայէկոնոմբանկը» ներկայումս ֆինանսական ու իրավաբանական աուդիտ է իրականացնում «ԲՏԱ-Հայաստան» բանկում՝ իրեն միաձուլելու նպատակով։ Այս մասին  b4b.am -ի  հետ զրույցում նշել է ՀԷԲ-ի հիմնական բաժնետեր Սուքիասյանների ընտանիքի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ բանկը պատրաստվում է ձեռք բերել «ԲՏԱ-Հայաստան»-ը: 

«Այո, տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բայց խոսքը ոչ թե ամբողջ ղազախական «БТА» բանկի մասին է, այլ դրա հայաստանյան մասնաճյուղի, այսինքն՝ «ԲՏԱ-Հայաստան» բանկի»,- ասել է Ա. Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այլ տեղեկություններ չի կարող տրամադրել գործարքի մասին, քանի որ այն առևտրային գաղտնիք է պարունակում:

 

մանրամասները` b4b.am -ում