image

Սփյուռքի նախարարությունը հարցնում է. «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

Սփյուռքի նախարարությունը հարցնում է. «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. 

 
«2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: 
Այս նպատակով կոչ ենք անում 2017թ. սփյուռքյան համայնքների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները նվիրել Արցախին (փառատոններ, մշակութային երեկոներ, մրցույթներ, արյունատվչության ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդեսներ, դրամահավաքներ և այլն), ինչպես դա արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Ուզում ենք, որ 2017 թվականը համայն հայության համար դառնա Արցախի տարի…
Նախարարությունը բացել է ֆեյսբուքյան էջ, որտեղ հրապարակվելու են սփյուռքյան համայնքների և սփյուռքահայ անհատների կողմից Արցախի համար իրականացվող բոլոր միջոցառումները: Իրականացվող ձեռնարկները հրապարակվելու են նաև նախարարության «Հայերն այսօր» էլ. լրատվամիջոցի համապատասխան բաժնում` www.hayernaysor.am:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ What Are You Doing for Karabakh? և հետևեք շարժման գործընթացին՝ մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին»:


Սփյուռքի նախարարությունը կոչ է անում լուսանկարվել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառով (որ կցված է էջին) և ուղարկել իրենց՝ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում հրապարակելու և տարածելու համար: