Սիրիայի Շաար արաբաբնակ թաղամասում շենքերի փլատակներից մինչեւ հիմա հայաստանցի փրկարարները դուրս են բերել 7 դի, տեղեկանում ենք Սիրիայի հայկական «Գանձասար» կայքից: Կայքը նշում է, որ ադ շրջանում որոնողական աշխատանքներ են տանում նաեւ իրանական եւ սիրիական խմբերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Փրկարարական Ծառայության խումբը գտնվում է Սիրիայում եւ փրկարարական աշխատանքներ է տանում երկրաշարժի գոտում: 29 հոգանոց խումբը զինված է անհրաժեշտ բոլոր միջոցներով: Հայաստանը Սիրիայի աղետյալներին ուղարկել է նաեւ մարդասիրական օգնություն՝ սնունդ, դեղորայք եւ բժշկական սարքավորումներ:
