image

ՌՈՍՍՒԱ Մոլ՝ Մոտ, Հարմար, Նորովի

ՌՈՍՍՒԱ Մոլ՝  Մոտ, Հարմար, Նորովի

Այսօր այցելուների առջև իր դռները բացեց նորակառուց ՌՈՍՍԻԱ Մոլ առեւտրի և ժամանցի կենտրոնը, որտեղ արվել է հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում այն դառնա բոլորի համար հարազատ և նախընտրելի վայր: Քաղաքի գործարար հատվածում այն իր տեսակի մեջ միակն է, որն անմիջական մուտք ունի մետրոպոլիտենից:                

 ՌՈՍՍԻԱ Մոլի շենքը վեցհարկանի կառույց է, այն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն, հագեցված է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12600քմ   է,  որից 8000քմ  առևտրային տարածք է։

Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տեղեկանքի տրամադրման պահին կազմում է 7,410,000,000 ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։

ՍԻԼ Կոնցեռնը մեծ նշանակություն է տալիս նոր աշխատատեղերի ստեղծմանը, իսկ ՌՈՍՍԻԱ Մոլը 350 նոր աշխատատեղերի բացման  հնարավորություն է ընձեռել: Թիրախային նպատակներից է համարվում նաև ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։

Այստեղ իրենց սրահներն են  բացել  հայտնի ապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչները:  Մոլում ներկայացված են այնպիսի բրենդեր ինչպիսիք են Ralf Ringer, Adidas,  LC Waikiki, Elis, Fullman և այլն:

Գործում են  բազմաթիվ սրճարաններ` այցելուներին առաջարկելով    եվրոպական, մեքսիկական, ճապոնական և արևելյան կերակրատեսակների  լայն ընտրանի:

ՌՈՍՍԻԱ Մոլը աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի կենտրոնով՝  հագեցված գերժամանակակից խաղային ատրակցիոններով: Բացի խաղային ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով մեծ ավտոդրոմ։

Այստեղ գործելու է նմանատիպը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով, իսկ սրճարանի հատակը սարքավորված է ինտերակտիվ ԼԵԴ էկրանով:  Գործում է 9D  կինոդահլիճը:

Մանկական համալիրում կարելի է նշել բազմաթիվ տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, /bubble show/ և  մանուկների համար նախատեսված այլ միջոցառումներ:

Հաճախորդների հարամարավետությունն ապահովելու նպատակով Առեւտրի կենտրոնում նախատեսված է 5  մուտք. 3-ը՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից, 1-ը՝ մետրոյի “Զորավար Անդրանիկի” կայարանից, իսկ մյուսը՝ Մ. Խորենացու փողոցից։ Կգործեն երկկողմանի ավտոկայանատեղիներ՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում