image

Քեսաբից վերջինը հեռացած հայն ինքնասպանություն է գործել

Քեսաբից վերջինը հեռացած հայն ինքնասպանություն է գործել

Սիրիայի  Քեսաբ հայաբնակ գյուղը իսլամիստների կողմից գրավվելուց հետո գյուղից ամենավերջինը հեռացած հայը` Հայրապետ Հայրապետյանը երեկ ինքնասպանություն է գործել: Այս մասին «Արեւելքին» հայտնեց գյուղի համայնքային կառույցներից մեկի աշխատողը, նշելով, որ Քեսաբի ծանր օրերը հաղթահարած երիտասարդը, գյուղի վրա գրոհի ժամանակ դիմանալով դժվարություններին,  կյանքին վերջ է տվել, երբ  գյուղն արդեն ազատագրվել է, բնակիչները վերադարձել են, և կյանքը  Քեսաբում համեմատաբար ավելի խաղաղ է: Հայրապետ Հայրապետյանը գյուղում հայտնի է Հայրո անունով, նա  35 տարեկան էր, զբաղվում էր հողագործությամբ, ամուսնացած չէր: Մեր տեղեկություններով, հայ երիտասարդը Սիրիայի պատերազմի հետևանքով նյութական խնդիրների առջև էր կանգնել: