image

Պիեռ Շամմասյանը ելույթ կունենա Հայաստանում

Պիեռ Շամմասյանը ելույթ կունենա Հայաստանում

Լիբանանցի նշանավոր կատակերգակ դերասան, արաբական մի շարք հեռուստաշոուների մասնակից, հայազգի երգիծաբան Պիեռ Շամմասյանը ելույթ կունենա Հայաստանում: Այդ մասին տեղեկանում ենք դերասանի մտերիմներից: Շամմասյանը ելույթ կունենա Երեւանի «Պերսեպոլիս» ռեստորանում, իսկ նրա հայաստանյան այցի կազմակերպիչն է ViVa Productions-ը: Ելույթը նախատեսված է հունիսի 10-ին: 

Պիեռ Շամմասյանը համարվում է «Սթենդ-ափ» կատակերգական ժանրի հայ հայտնի դերասաններից մեկը, ելույթներ է ունեցել սփյուռքի հայաշատ գաղթօջախներում: