Նազիկ Արմենակյանի աշխատանքն ընդգրկվել է աշխարհի 34 կին լուսանկարիչների ընտրանու մեջ. լուսանկար

Նազիկ Արմենակյանի աշխատանքն ընդգրկվել է աշխարհի 34 կին լուսանկարիչների ընտրանու մեջ. լուսանկար

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի  «Վերապրածներ»  գրքի լուսանկարներից մեկն ընդգրկվել է Time ամսագրի ընտրանու մեջ, որ ներկայացնում է աշխարհի 34 երկրներից կին լուսանկարիչների աշխատանքներ: Լուսանկարներն ընտրել են միջազգային հայտնի կուրատորներն ու խմբագիրները,  որոնք հնարավորինս անաչառ կերպով կազմել են ժամանակակից կին լուսանկարիչների երեք տասնյակը: 

Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ»-ը մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: Լուսանկարիչն այն ստեղծել է տասը տարվա ընթացքում: Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո: 

Հեղինակավոր Time-ում տպագրվելու առթիվ Նազիկ Արմենակյանն «Արևելք»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում այն մեծ գնահատական է համարում. «Ուրախ եմ եւ հպարտ»-ասաց լուսանկարչուհին:  

 


Ընտրված լուսանկարը. հեղինակ՝ Նազիկ Արմենակյան