image

Նախարար.«Հայաստանում ունենք հզոր սրտաբանական դպրոց, որի հիմքը դրել են սփյուռքահայ սրտաբանները»

Նախարար.«Հայաստանում ունենք հզոր սրտաբանական դպրոց, որի հիմքը դրել են սփյուռքահայ սրտաբանները»

Այսօր Երեւանում մեկնարկած Սրտաբանության եվրակովկասյան երկօրյա համաժողովի ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ  Հայաստանում ունենք սրտաբանական հզոր դպրոց, որի հիմքը դրել են սփյուռքահայ   սրտաբանները: Նախարարն արտերկրում  ապրող հայ սրտաբանների շարքում հատուկ ընդգծել է  ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունը: 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը   ՀՀ նախագահի հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար ֆրանսիահայ սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանին փոխանցել է «Մխիթար Հերացու» մեդալը: 

 Համաժողովի ընթացքում Հայաստանի սրտաբանության ասպարեզում ունեցած նշանակալի ներդրման համար հատուկ նշվել է նաեւ Հայաստանում  1993թ-ից առողջապահական լրջագույն ծրագրեր իրականացնող սփյուռքահայ սրտաբան  Հրայր Հովակիմյանի անունը:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հրայր Հովակիմյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ինվազիվ սրտաբանության զարգացման գործում:

Սրտաբանության եվրակովկասյան երկօրյա համաժողովը  Երեւանում համախմբել է  շուրջ 300 սրտաբան` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

 

 

աղբյուր` Առողջապահության նախարարարության կայք